Ամենավտանգավոր մեդուզան մոտեցել է Սոչիի ափերին

Սև ծովի ամենավտանգավոր մեդուզան՝ կորներոտը մոտեցել է Սոչի առողջարանային քաղաքի ափերին: Այս մասին հայտնում է Сочи сейчас Telegram-ալիքը:

«Սա, ամենայն հավանականությամբ, երիտասարդ մեդուզա է, կորներոտները աճում են երեք կամ չորս անգամ ավելի մեծ չափերի», – գրել են Сочи сейчас-ի հեղինակները: Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է աղջիկը ծովափին ձեռքերում պահում փոքրիկ մեդուզային:

Նշվում է, որ կորներոտը թունավոր է և ունակ է այրելու, բայց այրումը վտանգավոր է միայն ալերգիայի առկայության դեպքում: Սովորաբար, մարդու մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, ինչպիսին լինում է եղինջի թփի մեջ ընկնելիս: Եթե ​​բորբոքումն աճում է, անհրաժեշտ է հակահիստամինային դեղամիջոց ընդունել և բժշկի դիմել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ