Ինչպես է հшնցшվոր խումբը գողություններ է անում Երևանում գործող Massimo Dutti-ի, Zara և այլ հագուստի սրահներից

Hetq.am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ  երևում է, թե ինչպես է հшնցшվոր խումբը գողություն կատարում,  Երևանում՝ իսպանական Inditex ընկերությանը պատկանող հագուստի սրահներում: Խմբի մեջ մտնում են Zara, Massimo Dutti, Pull and Bear, Bershka, Stradivarius հագուստի բրենդները: Այս տեսանյութը տրամադրել է Inditex-ի անվտանգության աշխատակիցներից մեկը:

Արդեն տարիներ շարունակ կազմակերպված հшնցшվոր խմբի անդամները գողություններ են անում Inditex-ի խանութներից: Հիմնականում թիրախավորվում են «Դալմա Գարդեն մոլում» Zara և Massimo Dutti բրենդների սրահները:

Հանցավոր խմբի անդամները ներխուժում են սրահներ, շատ հաճախ միայն տակնուվրա անում դասավորված իրերը, սպառնում և ահաբեկում են սրահների աշխատակիցներին, վեճի բռնվում անվտանգության աշխատակիցների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ