Շունը օգնության է կանչել անցորդին և փրկել տիրուհուն

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում Սենդի անունով շունը մի անցորդի տարել է իր տիրուհու՝  Գվենդոլա Ջոնսոնի մոտ, որը վատ իրավիճակում է եղել, և դրանով իսկ փրկել նրան: Տեսահսկման սարքի ձայնագրությունը տեղադրված է KTLA կայքում:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին: Կադրերում երևում է, թե ինչպես է 11-ամյա Սենդին վազում և հաչում մոտակայքով անցնող աղբ հավաքող Քըրք Ուայթի վրա: Տղամարդը հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ և վազում է շան ետևից: Նրա խոսքով՝ այդպիսի պահվածքը բնորոշ չէր Սենդիին:

Շունը Ուայթըին բերել է իր 88-ամյա տիրուհու մոտ: Մեկ ժամ առաջ կինը ընկել էր և չէր կարողանում ոտքի կանգնել: Նա օգնել է ամերիկացի կնոջը ոտքի կանգնել և համոզվել, որ ընկնելուց վնասվածք չի ստացել:

«Տեսանյութը դիտելիս մենք բոլորս լաց եղանք», – ասել է Ջոնսոնի թոռնուհին՝ Շերիլ Մալվարը: «Սենդին ջանք չխնայեց»: Մալվարը անվանել է Սենդիին ու Ուայթին օրվա հերոսներ:

Դեպքը դրդել է Ուայթին մտածել շուն գնելու մասին: «Ես որոշեցի, որ Սենդիի նման շուն եմ ուզում: Մենք նրանցից ինչ-որ բան կարող ենք սովորել», – ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ