«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ․..». Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով՝

«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը վարչապետի որոշմամբ օգոստոսի 31-ից 19 օրով կլինի արձակուրդում։ Վարչապետի այս որոշումը հրապարակվեց նախարարի հրաժարականի մասին համառ լուրերի ֆոնին։

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, արձակուրդի մասին պաշտոնական տեղեկության հրապարակումից րոպեներ առաջ վստահեցրել էր, որ Թորոսյանը շարունակում է բնականոն աշխատանքը՝ ոչինչ չասելով, սակայն, արձակուրդի մասին։ Ավելի ուշ պնդեց՝ սա ծրագրված արձակուրդ էր և դարձյալ հերքեց հրաժարականի մասին տեղեկությունները. — «Պլանավորված արձակուրդ է: Նախարարն օգտվում է իր տարեկան հասանելի արձակուրդից»:

Իսկ հարցին, թե արդյոք հրաժարականի թեման քննարկվո՞ւմ է, Նիկողոսյանն արձագանքեց.- «Ոչ: Ենթադրությունների, ապագայի մասին ես ոչ մի բան չեմ ուզում ասել, բայց կյանք ա էլի… Բայց էս պահին նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը և հրաժարականի դիմում չի ներկայացրել»:

Արձակուրդի ժամանակահատվածում Թորոսյանին կփոխարինի փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ