![]()
Գիյեն-Բարեի համախտանիշը հազվադեպ հիվանդությունների թվում է, սակայն Քովիդ-19 համավարակը փոխել է այդ վիճակագրությունը:
Հիվանդացության թիվը սկսել է աճել:
«Գիյեն-Բարեն նյարդային համակարգը ախտահարող հիվանդություն է, արտահայտվում է մկանային թուլությամբ, որը սովորաբար սկսվում է ստորին վերջույթներից և աստիճանաբար զարգանում ամբողջ մարմնով, սրացած փուլում կարող է նաև մահացու լինել, երբ սկսի ախտահարել շնչառական մկանները:
Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ը` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
![]()