![]()
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել էր Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ համայնքում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այստեղից աշխատանքային այցող ուղևորվում է Արցախի Հանրապետություն և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:
Հարգելի ՛ հայրենակիցներՔիչ առաջ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել եմ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Բացի պաշտոնական հանդիպումից, ունենք հագեցած օրակարգ, որի մասին կտեղեկանաք հընթացս:
Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Saturday, 29 August 2020
![]()