Վարչապետն ախտահանեց 93-ամյա տատիկի ձեռքերն ու կոնֆետ նվիրեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում ախտահանեց իրեն բարեւելու մոտեցած 93-ամյա կնոջ ձեռքերը:

Երբ 93-ամյա տարեց կինըմոտեցավ, որպեսզի բարեւի Փաշինյանին, վերջինս նախ ցանկացավ բռունցքով հայտնի ձևով ողջունել տատիկին: Սակայն երբ տատիկը չկարողացավ այդպես ողջունել Փաշինյանը ողջունեց սովորական ձևով, ապա վերցրեց ախտահանիչն ու ախտահանեց նրա ձեռքերը:

«Չվարակվեք»,-ասաց Փաշինյանը դիմելով կնոջը: «Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել ա»,-կատակեց տատիկին ուղեկցող տղամարդը: Վարչապետը նաև քաղցրավենիք հյուրասիրեց տատիկին՝ սուրճի համար:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ