Բժիշկը թվարկել է այն հիվանդությունները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել

Բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը թվարկել է այն հիվանդությունները, որոնք ամենայն հավանականությամբ կարող են օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել։

Նա նշել է, որ գոյություն ունեն հիվանդություններ, որոնք ռիսկի գործոն են օնկոլոգիայի զարգացման համար, այդ թվում՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, վիրուսային հեպատիտները, մարդու պապիլոմավիրուսը, գաստրիտը կամ ստամոքսի խոցը, աղիների բորբոքային հիվանդությունները։

Նրա խոսքերով՝ հեպատիտ B-ի և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութեր գոյություն ունեն և անհրաժեշտ է պատվաստվել արգանդի վզիկի ու լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։

Մյասնիկովը հավելել է, որ առավել վտանգավոր և ագրեսիվ է թոքերի քաղցկեղը, այդ իսկ պատճառով խարույկի ծխի և ծխախոտի հոտը պարբերաբարբ շնչելը շատ վնասակար է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ