![]()
43 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, «Սև հովազը» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը։ Այդ մասին հաղորդվում է դերասանի Twitter-ում։
2016-ին դերասանին ախտորոշել էին հաստ աղիքի քաղցկեղ։ Նա հիվանդության դեմ 4 տարի պայքարեց։
«Նրա համար պատիվ էր կյանք տալ արքա Տ’Չալեին «Սև հովազը» ֆիլմում»,- ասված է հայտարարության մեջ։
TMZ-ի տվյալներով՝ նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում։ Նա իր ախտորոշման մասին հրապարակայնորեն երբեք չի խոսել։
![]()