![]()
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քննություններ հանձնելիս ուսումնական կենտրոնի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով հինգ աշակերտ է սպանվել: Այս մասին հայտնում է Africa Times of News- ը:
«Զինյալները օգոստոսի 27-ին հարձակվել են Հյուսիսային Կիվու նահանգի Կատանգա բնակավայրում գտնվող ուսումնական կենտրոնի վրա: Հինգ դպրոցականներ սպանվել են»,- ասում է տարածաշրջանի կառավարության կրթության նախարար Պրիսկա Կամալան:
Ըստ պաշտոնյայի՝ հարձակվողներն առևանգել են ուսուցչին և մի քանի աշակերտի: Անհետ կորածների ճշգրիտ թիվը չի նշվում:
Նշվում է, որ տարրական դասարանների աշակերտները հավաքվել էին ուսումնական կենտրոնում՝ ավարտական քննություններ հանձնելու համար: Զինյալները պատանդների հետ փախել են, երբ զինվորականները մտել են գյուղ:
Իշխանությունները հետաքննություն են սկսել երեխաների սպանության ու առևանգման դեպքերի առթիվ:
![]()