![]()
Անգեղակոթ համայնքում ևս հանդիպում եմ բնակիչներին, ծանոթանում նրանց խնդիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք ,որ Ագեղակոթը գտնվում է Սիսիանից 17 կմ հյուսիս: Այն Սյունիքի նշանավոր հինավուրց գյուղերից է: Այն թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղում կանգուն են նրա 7 եկեղեցիներից երկուսը, գյուղի մերձակայքում է հինավուրց խաչքարերով նշանավոր միջնադարյան գերեզմանոցը, գյուղում եւս հանդիպում են բազմաթիվ քարակերտ հուշարձաններ: Անգեղակոթի մերձակայքում է գտնվում Սուրբ Վարդանի ուխտատեղին, որտեղ ըստ պահպանված ավանդության հանգչում է Վարդան Մամիկոնյանը: Անգեղեկոթում են տեղի ունեցել մի շարք պատմական կարեւորագույն իրադարձություններ: Այն մելիքական կարեւորագույն կենտրոն էր եւ 1699 թվականին հենց Անգեղակոթում է Իսրայել Օրին Սյունիքի մելիքների հետ գումարում իր նշանավոր ժողովը: Գյուղը նշանավորվեց նաեւ 1918-1919 թթ. եւ 1920-21 թթ ազատագրական եւ պաշտպանական կռիվների ժամանակ: 2005-2006 թթ. գյուղի մերձակայքում հայ եւ արտասահմանցի հնագետները պեղել են մի նշանավոր հնավայր, որի գտածոները աղերսվում են Ք. ա. 6-4 հազարամյակների միջագետքյան նեոլիթյան մշակույթի հետ: Աշխատանքները շարունակվում են:
Անգեղակոթ համայնքում եւս հանդիպում եմ բնակիչներին, ծանոթանում նրանց խնդիրներին։
Անգեղակոթի մուտքի մոտ։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 29 August 2020
![]()