Իլոն Մասկը ուղեղի իմպլանտով խոզի է ցուցադրել

Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկն ուրբաթ օրը ցուցադրել է ուղեղային իմպլանտով խոզի, որն ինչպես հույս ունեն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունում, թույլ կտա բուժել նյարդաբանական հիվանդությունները:

YouTube- ով հեռարձակման ժամանակ Մասկը ցույց է տվել խոզի, որի գլխուղեղի մեջ տեղադրված է եղել մետաղադրամի չափի իմպլանտ (8 միլիմետր տրամագծով): «Դա նման է Fitbit- ի ձեր գանգում՝ փոքր լարերով», – բացատրել է Մասկը:

«Սա առողջ և ուրախ խոզ է իմպլանտով. իմպլանտը երկու ամիս է՝ գլխուղեղում է և հիանալի է աշխատում»,- ասել է Մասկը: Նա բացատրել է, որ մասնակիցների կողմից լսված կարճ ազդանշանների հաջորդականությունն արտացոլում է նյարդային ազդակները, որոնք գնում են դեպի կենդանու ուղեղը: Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում ու շոշափում, ուղեղի սարքը ազդակներ է գրանցում:

Մասկը հույս ունի, որ ապագայում նման իմպլանտները կօգնեն բուժել կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունն ու տկարամտությունը: Նա նաև կարծում է, որ իմպլանտները կօգնեն մարդուն ներդաշնակորեն միավորվել արհեստական ​​ինտելեկտի հետ, որի անվերահսկելի զարգացման մասին Մասկը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է:
Իլոն Մասկը հույս ունի այս տարի մարդու մեջ առաջին իմպլանտը տեղադրելու համար թույլտվություն ստանալ: Նախկինում եղել են գլխուղեղի իմպլանտների հետ փորձեր, որոնք մարդկանց թույլ են տվել պարզ գործողություններ կատարել մտքի ուժով`օգտագործելով իմպլանտին միացված ռոբոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ