«Մենք այս տարի պատվաստանյութ կարտադրենք և միասին կհաղթենք վիրուսին․..» Թրամփ

Նոր կորոնավիրուսի դեմ ամերիկյան երեք տարբեր պատվաստանյութերը փորձարկման վերջին փուլում են, Նյու Հեմփշիրում ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Տեսանյութը տեղադրվել է Թրամփի թվիթերյան էջում:

«Երեք տարբեր պատվաստանյութեր այժմ գտնվում են թեստավորման վերջին փուլում: Մենք այս տարի պատվաստանյութ կարտադրենք, և միասին կհաղթենք վիրուսին», – ասել է պետության ղեկավարը:

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության մակարդակը ապրիլի համեմատությամբ ընկել է 85% -ով:

COVID-19 դեպքերի թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 5,9 միլիոն դեպք. 800 հազարը՝ մահվան ելքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ