![]()
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Այսօր հուլիսյան հաղթանակը կերտողներն արժանացան «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
Նրանք կառավարեցին մարտը` ցուցաբերելով ռազմական արհեստավարժություն, նրանք սողեսող հասան վտանգավոր գոտի` հակառակորդի կրակակետի կոորդինատները ճշտելու, վիրավորվեցին, բայց առաջին բուժօգնությունից հետո շտապեցին բնագիծ, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիրք ու ճանապարհ ամրացրին, նրանց գնդացիրների կրակահերթերից խուճապահար հակառակորդն էր փախչում…
Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է… Կեցցե՛ մեր բանակը
Պարգեւներ եմ հանձնում մեր հերոսներին։
Պարգեւներ եմ հանձնում հուլիսյան հաղթական մարտերի մեր հերոսներին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, 28 August 2020
![]()