Նոր հիթ համացանցում. Ծառուկյանն իր ելույթում 22 անգամ օգտագործել է «ԼԻԱՐԺԵՔ» բառը

Համացանցում հայտնվել նոր տտեսանյութ այսօր՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից, որտեղ Ծառուկյանը 22 անգամ կրկնում է նույն «լիարժեք» բառը։

Հիշեցնենք, որ այսօր Ծառուկյանը հանդիպում էր կազմակերպել Կոտայքի մարզում:

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի եւ ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,-ասաց Ծառուկյանը և հավելեց, որ պատրաստվում են ստորագահավաք կատարել և մեծ հանրահավաք անցկացնել կրթական փոփոխությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Լիարժեք Ծառուկյանը ))

Posted by Taron Chakhoyan on Friday, 28 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ