![]()
Քիչ առաջ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրեց երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին:
Ինչպես հայտարարվեց պարգեւատրումը հանձնելու պահին, հենց նրա անմիջական ղեկավարությամբ էլ հայկական ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները:
Նշենք, որ այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ պարգեւատրումներ ստացան նաեւ մի շարք այլ զինծառայողներ, զինվորականներ:
![]()