Փաշինյանն Ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնեց Հայրենիքի շքանշանը

Այսօր Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ կապիտան Ռուբեն Սանամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվեց բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշանով:

Ազգային հերոսին՝ Սանամյանին, իր շքանշանը հանձնեց վարչապետ Փաշինյանը:

Ռուբեն Սանամյանը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ աիություն, անձնուրացություն եւ խիզախություն:

Նա հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով անվախ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ