«Պատվից զրկված հայտնի քաղաքական անչափահասը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պատվից զրկված հայտնի քաղաքական անչափահասը՝ ով արդեն մի քանի օր է Արցախում է, փորձում է Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում մուրալով գոնե աննշան քաղաքական կշիռ ձեռք բերել:

Մամուլում հայտնված լուրերի համաձայն, անգամ մի քանի զանգերից և խնդրանքներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է վերջինիս՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսը իր համար անընդունելի է։

Թերևս տարօրինակ է Սամվել Բաբայանի պահվածքը, ով հանդիպել է ժողովրդի կողմից մերժված ու արդեն իսկ պատվազուրկ նախկին ԱԱԾ պետին, ով ըստ շրջանառվող լուրերի անձամբ էր կազմակերպել վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսային խոսակցության գաղտնալսումը։

Վանեցյանական մունդռիկությունների ու չեկիստական հակումների մասին առաջին անգամ չէ, որ պետք է հայտնեմ։

Բայց… բայց արդյոք իր պահվածքի ու հանդիպումների վերաբերյալ գոնե ինքն իրեն հաշվետու է Սամվել Բաբայանը,, ով նաև հանդիսանում է Արցախի անվտանգության խորհրդի նախագահը:

Նման կարևոր և առանցքային պաշտոն զբաղեցնող անձը պետք է շատ զգուշավոր լինի ու կարևորի իր ամեն մի խոսքն ու հանդիպումը՝ չմոռանալով թե ինչ իրավիճակում է գտնվում Արցախն ու Հայաստանը։

Այս դեպքում չեմ կարող չկարևորել Արայիկ Հարությունյանի զգուշավորոթյունն ու պետականամետ գործելաոճը։

Պատվից զրկված հայտնի քաղաքական անչափահասը՝ ով արդեն մի քանի օր է Արցախում է, փորձում է Արցախի կառավարության…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, 18 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ