![]()
Ահազանգ է ստավել, որ գողություն են անում պոնչիականոցից։
Հիշեցնենք, որ պոնչիկանոցը պատկանում է բոլորիս կողմից սիրված «Գրանդ Քենդի» ՍՊԸ ՀՁ-ին, որը հիմնադրվել է 2000թ., Երևանի մակարոնի և հրուշակեղենի ֆաբրիկայի բազայի հիման վրա:
Այդ ձեռնարկության պատմությունը սկսվել է 1933թ., երբ Երևանի մակարոնի ֆաբրիկայում սկսվեց մակարոնի արտադրությունը, իսկ մեկ տարի անց թողարկվեց նաև հրուշակեղենի գործարանը:
17 տարի շարունակ դրանք գործում էին որպես ինքնուրույն արտադրություններ, իսկ 1951թ. դրանք միացան, և ստեղծվեց այն ժամանակվա խոշոր գործարաններից մեկը:
Շատ կարճ ժամանկահատվածում կառուցվեցին նոր տարածքներ և տեղադրվեցին շաքարի, թխվածքի, շոկոլադե արտադրանքի և կակաոի վերամշակման նոր հոսքագծեր:
1955թ. մայիսին գործարանը սեփականաշնորհվում է և վերանվանվում որպես ԲԲԸ «Հայհրուշակագործ»:
Հետագա հինգ տարիների ընթացքում ֆաբրիկան փաստորեն անգործության է մատնվում և, միայն 2000թ. սկզբին, երբ տեղի է ունենում ընկերության բաժնետերերի փոփոխություն, ՍՊԸ «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն սկսում է գործարանի վերակառուցումն ու վերազինումը արտադրական նորագույն հոսքագծերով:
Հսկայածավալ վերանորոգումից և վերականգնողական աշխատանքներից հետո, 2000թ. ապրիլին «Գրանդ Քենդի»-ն տալիս է իր առաջին արտադրանքը և անմիջապես գրավում տեղական շուկան:
Այժմ «Գրանդ Քենդի»-ն Հայաստանում հրուշակեղենի խոշորագույն արտադրողներից է, ինչպես նաև կակաոի վերամշակմամբ զբաղվող միակ ձեռնարկությունն Անդրկովկասում:
Ընկերության լաբորատորիայի և որակի վերահսկման ծառայության կողմից իրականացվող մշտական ստուգումներն ապահովում են արտադրանքի բարձր և կայուն որակը: Պրոֆեսիոնալ և ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ «Գրանդ Քենդի» անունն այսօր Հայաստանում բարձր որակի և գերազանց համի երաշխիք է դարձել:
![]()