![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:
«Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը, ծանոթանում եմ ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:
Աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Արամուս համայնքում է, որտեղ 40 տարվա ընթացքում առաջին անգամ մանկապարտեզ է կառուցվում:
Վարչապետին տեղեկացրին, որ Արամուսում շուրջ 4000 բնակիչ կա:
Նախագծի ընդհանուր արժեքը 433 միլիոն դրամ է: Նախատեսվում է մինչև հոկտեմբերի սկիզբ ավարտել շինության կառուցումը, ապա սկսել բակի բարեկարգման աշխատանքները և մինչև տարեվերջ ավարտին հասցնել:
![]()