![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչպետը աշխատանքայյին այցով Կոտաքի մարզում էր: 40 տարվա ընթացքում առաջին անգամ այնտեղ մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխաների համար:
Վարչապետին տեղեկացրին, որ Արամուսում շուրջ 4000 բնակիչ կա: Նախագծի ընդհանուր արժեքը 433 միլիոն դրամ է: Նախատեսվում է մինչև հոկտեմբերի սկիզբ ավարտել շինության կառուցումը, ապա սկսել բակի բարեկարգման աշխատանքները և մինչև տարեվերջ ավարտին հասցնել:
Փաշինյանը նաև կարճատև հանդիպում անցկացրեց բնակիչների հետ։ Նրանցից մեկը վարչապետին խնդրեց լուսանկարվել իր աղջկա հետ, որի ծննդյան օրն է այսօր։
Փաշինյանը չմերժեց խնդրանքը, նաև նրան «Դուխով» գլխարկ նվիրեց։
Ծննդյան օրվա առթիվ վարչապետն իր գլխարկը նվիրեց արամուսցի աղջկան ))
Posted by Medianews on Tuesday, 18 August 2020
![]()