Դիտահորից հանվեց «տնկված ծառը»․ ինչու և ինչպես էր այն հայտնվել փողոցի կենտրոնում

Այսօր՝ օգոստոսի 18-ին, քաղաքացիները, Էրեբունի փողոցում նկատելով ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին, մոտեցել են նրանց և հայտնել, որ իրենց փողոցում արդեն մի քանի օր է, բաց դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել իրենց համար, ու իրենք, անվտանգությունց ելնելով, ծառ են դրել դիտահորի մեջ, որպեսզի վարորդները նկատեն և վթարի չենթարկվեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների խնդրանքով ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Մարտիրոսյանն ու Արման Ստեփանյանը մոտեցել են նշված վայր, որից հետո Ա. Մարտիրոսյանը իրավիճակի մասին զեկուցել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ով էլ, իր հերթին, տեղեկությունը փոխանցել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Նշված ընկերությունից կարճ ժամանակում ժամանեցին և դիտահորի վրա տեղադրեցին նոր կափարիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ