«Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում… »Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժեներական վերանայումներ է անում, տարբեր նշանակության օբյեկտներում կառուցվածքային նոր փոփոխություններ իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբեր իրադրություններում առավել էֆեկտիվ մարտ վարել, այլ էականորեն մեծացնել մարտական հերթապահություն կրող անձնակազմների անվտանգ ծառայությունը։

Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում, որը պետք է ժամանակին ուսումնասիրել և իրադրությանը համահունչ լուծումներ առաջադրել»,- նշել է նա։

Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժիներական վերանայումներ է անում, տարբեր…

Posted by Tigran Abrahamyan on Tuesday, 18 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ