![]()
Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 14-ին Ֆեյսբուք ինտերնետային սոցիալական կայքում ուղիղ կապի միջոցով հանրային եթեր է հեռարձակվել «ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ» կոչվող Ֆեյսբուքյան էջից: Այդ հաղորդմանը մասնակցել են մի քանի անձինք, ովքեր իրար լրացնելով սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել հասարակությանը հայտնի անձանց հասցեներին, <<Հեղափոխության Պահապաններ>> նախաձեռնության անդամների հասցեներին, ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հասցեներին:
Եթերի ժամանակ <<Սասնա Ծռեր>> կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը սեռական, ինչպես նաև այլ բնույթի հայհոյախառն բառերով ուղիղ կյանքին և առողջությանը վնասելու սպառնալիք է հնչեցրել հասարակական և քաղաքական գործիչ Հայկ Ստեփանյանի հասցեին: Եթերին մասնակցող անձինք հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք: Վերը նշվածը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է բացառիկ ցինիզմով: Այդ եթերի մասնակիցներն են ՝ Գագիկ Ավագյանը, ով բնակվում է Կանադայում, Արթուր Մովսիսյանը՝ Հայաստանում, Գերաս Ավետիսյանը և այլոք:
Վերջիններս իրենց հայտարարություններով սպառնացել են հեղաշրջումով, կոչեր են արել հանրությանը չենթարկվել ՀՀ օրենքներին, ինչես նաև ծայրահեղական հայտարարություններով ազգի պառակտման կոչեր են հնչեցրել:
Հատկանշական է, որ ուղիղ եթերի ժամանակ առերևույթ հանցագործության` հնչեցրած սպառնլիքների հարցով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հոդվածներով պատիժ:
Սասնա Ծռերի հնչեցրած սպառնալիքների տեսագրությունը դիտեք ստորև։
Սասնա ծռերի որոշ անդամները Փաշինյանի և հեղափոխականների մասին…
Posted by HAYQ Media on Saturday, 15 August 2020
![]()