![]()
Այսօր լուսադեմին` 06:10, Հրազդանի Բժշկական Կենտրոնում ծնվել է օրվա հսկան` 5100 գրամ քաշով և 53 սմ հասակով, բնական ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Հրազդան ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:
Հավելենք, որ 2020թ. հունվարի 9-ի N 15-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ և երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է.
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,
ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ:
Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
2020 թվականի հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ (օրենսդրական փոփոխությամբ՝ առանց դրամագլխի):
Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում մնացորդ գումարը կարող է տնօրինվել միանվագ (դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը):
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով:
Այսօր լուսադեմին` 06:10,Հրազդանի Բժշկական Կենտրոնում ծնվել է օրվա հսկան ` 5100 գրամ քաշով և 53 սմ հասակով, բնական ճանապարհով ❗❗❗Շնորհակալություն օրվա հերթապահ անձնակազմին։ Կեցցեք
Posted by Narine Grigoryan on Sunday, 16 August 2020
![]()