![]()
Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին
Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են:
ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ:
❗️Դ. Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված էՔաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության…
Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Monday, 17 August 2020
![]()