![]()
ՀՀ երրորդ նախագահ, Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացված Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին ասուլիս կտա։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Ասուլիսի թեման լինելու է Ապրիլյան պատերազմը՝ ինչպես լրագրողներին խոստացել էր Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով այցի օրը։
Ասուլիսը սկսվելու է ժամը 12։00-ին և կկայանա «Հարսնաքար» համալիրի բացօթյա կանաչ հատվածում։
![]()