![]()
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը:Այսօր՝ օգոստոսի 16-ին, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո Մինսկի կենտրոնում մարդկային ծով է կուտակվել:
Տարբեր գնահատականներով, այս պահին այնտեղ հավաքվել է 200-300 հազար մարդ:Ցուցարարները կրկնել են նախորդ օրերի պահանջները. Լուկաշենկոյի հրաժարական, նոր ընտրություններ, բարեփոխումներ:
Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր Մինսկի կենտրոնում բացակայում են իրավապահ մարմինները:Բազմահազարանոց ցույցեր են ընթանում նաև Բելառուսի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և շրջկենտրոններում:
Մանրամասները ստորև ներկայացված տեսանյութերում։
![]()