![]()
Չինաստանում կստեղծվի ապագայի մի քաղաք, որը կկառուցվի՝ հաշվի առնելով համավարակի ժամանակ կյանքի բոլոր առանձնահատկությունները: Նախագծումը կիրականացվի Guallart Architects- ի կողմից: Այս մասին գրում է ArchDaily-ն:
Սյունանը կկառուցվի Պեկինից 100 կմ հեռավորության վրա: Այն համատեղելու է եվրոպական ավանդական ոճը, ժամանակակից չինական բարձրահարկ շենքերը և գյուղատնտեսական լանդշաֆտը:
«Մենք այլևս չենք կարող նախագծել քաղաքներն ու շենքերը և ձևացնել, որ ոչինչ (կորոնավիրուսի համավարակ) տեղի չի ունեցել», – ասում են ստեղծողները:
Բոլոր տների տանիքներին տեղադրվելու են ջերմոցներ, որտեղ կաճեցվի սնունդ և միևնույն ժամանակ էներգիա կստանան արևային պանելներից: Առաջին հարկերում կկահավորվեն «գովորքինգներ», կտեղադրվեն 3D տպիչներ, կկազմակերպվի թափոնների երկրորդային վերամշակում: Յուրաքանչյուր շենք հավաքելու է անձրևաջրերը և մաքրելու այն՝ դարձնելով խմելու ջուր:
«Մենք նախագիծը մշակեցինք ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ, երբ մեր ամբողջ թիմը տնից էր աշխատում, և որոշեցինք ներառել բոլոր այն ոլորտները, որոնք կարող են բարելավել մեր կյանքը կարանտինում»,- ասում են ճարտարապետները:
Շենքերը կկառուցվեն փայտե շինություններից`օգտագործելով դիզայներական տեխնոլոգիաներ: Քաղաքում կլինեն բնակելի անշարժ գույք, գրասենյակներ, լողավազաններ, խանութներ, սննդային շուկաներ, մանկապարտեզ, վարչակազմ, հրշեջ կայան և այլ հարմարություններ: Սյունանի յուրաքանչյուր տարածք կլինի հնարավորինս ֆունկցիոնալ:
![]()