![]()
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․
«Բելառուսի իշխանությունը և անձամբ Լուկաշենկոն անում են ամեն ինչ հերթական անգամ հաղթելու սեփական ժողովրդին, սակայն դեռևս որևէ մեկի համար հստակ չէ, թե ինչի գնով է հաղթելու իշխանությունը, եթե խնդիրը սեփական ժողովրդին ամեն գնով հաղթելն է
: Չէ՞ որ հաղթանակն ու պարտությունը որոշվում է նրանով, թե ինչի գնով է ձեռք բերվել մեկը և ինչ կորստի է հանգեցրել մյուսը:
Հետևաբար շատ դժվար է իրադարձությունների այս փուլում դատողություն անել հաղթանակի ու պարտության մասին, առավել ևս, երբ հնչել է օգնություն աղերսող զանգն «ընկերոջը», եթե կյանքը շարունակվում է, ու առավել ևս` եթե ընտրությունն էլ կյանքը շարունակելու համար է, անկախ դրա արդյունքից»:
Բելառուսի իշխանությունը և անձամբ Լուկաշենկոն անում են ամեն ինչ հերթական անգամ հաղթելու սեփական ժողովրդին, սակայն դեռևս…
Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Sunday, 16 August 2020
![]()