«Սոված» սև խոռոչն օրական մեկ աստղ է «կուլ տալիս»

Աստղագետները հայտնաբերել են գերխոշոր սև խոռոչ, որը յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում կլանում է արևի զանգվածին համարժեք զանգված: SMSS J215728.21-360215.1 անունով հայտնի օբյեկտը գտնվում է երկրից 12 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա է և գերազանցում է արևի զանգվածը 34 միլիարդ անգամ, գրում է Express- ը:

«Սա ամենամեծ սև խոռոչն է, որը գոյություն ուներ տիեզերքի վաղ շրջանում», – ասել է Ավստրալիայի ազգային համալսարանից Քրիստիան Վուլֆը:

Գիտնականների համար հետաքրքրություն ներկայացնող սև խոռոչի զանգվածը շատ արագ աճում է: Այն յուրաքանչյուր միլիոն տարում մեկ տոկոսով ավելի է ծանրանում: Ավելին, դրա ակկրեցիոն սկավառակը 10 000 անգամ ավելի պայծառ է, քան այն համաստեղությունը, որում նա գտնվում է:

Աստղագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող էին այդպիսի խոշոր սև խոռոչները զարգանալ տիեզերքի գոյության առաջին օրերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ