![]()
Շատ երկրներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի արագ աճի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մոլորակի բնակիչներին հորդորել են մինչև համավարակի ավարտը չայցելել ատամնաբույժների:
Այս հայտարարությունն արել է ԱՀԿ գլխավոր ատամնաբույժ Բենուա Վարենը, գրում է Daily Mail- ը:
ԱՀԿ-ն առաջարկել է ատամնաբույժներին այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության՝ սուր ցավերի դեպքում:
Ըստ Վարենի՝ գիտնականների համար դեռևս պարզ չէ՝ թե ատամնաբուժական պրոցեդուրաների ժամանակ կորոնավիրուսով վարակվելու վտանգը որքան է: Հետևաբար, առայժմ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ատամնաբուժարաններ ոչ հրատապ այցերից:
Այնպիսի պրոցեդուրաներն, ինչպիսիք են սեղմված օդի և ուժեղ ջրային հոսանքների օգտագործումը, ատամների ուլտրաձայնային մաքրումը և փայլեցումը, կարող են մեծացնել օդում բերանից դուրս թռչող կորոնավիրուսով աերոզոլային մասնիկների քանակը:
Կազմակերպության կողմից իրենց նախաձեռնության մասին բարձրաձայնելուց հետո մի շարք առաջատար ատամնաբուժական կլինիկաներ հայտարարել են, որ իրենք պետությունից կպահանջեն փոխհատուցում կորցրած շահույթի համար, քանի որ նրանց ամբողջ եկամուտը կախված է միայն հիվանդների հոսքից: Եվ եթե այն դադարի, կլինիկաները ստիպված կլինեն հայտարարել սնանկության մասին:
![]()