![]()
Արքայազն Չարլզը նկարագրել է Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլին երկու բառով՝ սանձարձակ և ինքնավստահ: Այս մասին հայտնում է Daily Star – ը՝ հղում անելով «Ազատության որոնման» գրքին՝ Սասսեքսի դուքսի և դքսուհու կյանքի մասին, որը վաճառքի է հանվել օգոստոսի 11-ին:
Կենսագրության հեղինակներ Օմիդ Սքոբին և Քերոլին Դյուրանը նշում են, որ հենց արքայազն Չարլզն է արքայազն Հարրիի հետ հարսանիքի ժամանակ Մեգան Մարքլին ուղեկցել դեպի խորան: Գրքում ասվում է, որ Հարրիի հայրը փոխարինել է նրա սեփական հորը՝ Թոմասին, որի հետ Մեգանը բարդ հարաբերություններ է ունեցել: Մարքլը ընկերներին ասել է, որ արքայազն Չարլզը դստեր պես աջակցել և պաշտպանել է իրեն: Նա նրան հաճախ անվանել է երկրորդ հայր:
«Ազատության որոնման» մեջ հեղինակները պնդում են, որ արքայազն Չարլզը պատշաճ հարգանք է ցուցաբերել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագավորական արտոնություններից հրաժարվելու և Բրիտանիան լքելու որոշմանը: Նա ավելին, քան արքայական ընտանիքի մյուս անդամները, աջակցել է նրանց ընտրությանը: Արքայազն Չարլզը պարտավորություն է ստանձնել որդու և նրա կնոջ հեռանալուց հետո մեկ տարվա ընթացքում անձնական միջոցներից վճարելու նրանց ծախսերը:
![]()