Оգոստոսի 18-ին Հայաստանում գազամատակարարման անջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի

Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ),

Սարգիսաշեն թաղամասի,

Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների։

ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի,

Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի

ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի,

Գեղամա փողոցի,

Չարենցի փողոցի 1–42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների,

ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն՝

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ