![]()
Լոնդոնում մահացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ հաղորդում է zakon.kz-ը:
Նախնական վարկածով՝ 30-ամյա Այսուլթան Նազարբաևի մահվան պատճառը սրտի կանգն է՝ նշվում է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մանրամասները այս պահին հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Այսուլթան Նազարբաևը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել: Երիտասարդը հայտարարել է, որ իր ընտանիքն իր վրա ճնշում է բանեցնում:
Հիշեցնենք ,որ Նուրսուլթան Նազարբաևը 1979-1989 թվականների եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-11-րդ գումարման դեպուտատ՝ Հյուսիս-Ղազախական մարզից։
1989 թվականից 1992 թվականի հունվարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։
1990 թվականի փետրվարից ապրիլ միաժամանակ եղել է նաև Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։
2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել հեռուստատեսության ուղիղ եթերում:
![]()