![]()
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ: Այս մասին հաղորդում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն:
Ինչպես ավել վաղ հայտնել էինք, Հայաստանում օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:
![]()