Բացահայտվել են արքայազն Ուիլյամի և Մեգան Մարքլի առաջին հանդիպման մանրամասները

Արքայազն Ուիլյամի և դերասանուհի Մեգան Մարքլի առաջին հանդիպումը կայացել է 2017-ի նոյեմբերին։ Նրանց ծանոթության մանրամսները նկարագրված են նրանց կյանքի մասին «Ազատության որոնումներում» գրքում։ Այդ մասին գրում է Elle.ն։

Այդ օրը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երկրում չի եղել, և արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին ընդունել է Քեմբրիջի դուքսը։ Ինչպես նշվում է, արքայազն Ուիլյամը սիրալիր է եղել դերասանուհու հետ, սակայն չի թաքցրել նաև ծաղրական վերաբերմունքը։

«Ես անհամբեր սպասում էի այն կնոջ հետ հանդիպմանը, որը եղբորս դեմքին հիմար ժպիտի առաջացման պատճառ է դարձել։ Այդ ժպիտը մինչ այժմ Հարրիի դեմքին է»,- նշել է նա։

Ավելի ուշ Հարրին եղբորը պատմել է, որ պատրաստվում է ամուսնանալ Մեգանի հետ, սակայն Քեմբրիջի դուքսը կոչ է արել նրան լավ մտածել և չմտածված որոշումներ չկայացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ