Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,-նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարությամբ:

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ես ունեմ հիանալի եղբայր, որի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Հուսանք, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Թարմփը։

Այս ամառ Ռոբերտ Թրամփը փորձում էր դատական կարգով թույլ չտալ երկրի ղեկավարի զարմուհի Մերի Թրամփի սկանդալային գրքի հրապարակումը (Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man)։ Գիրքը լույս էր տեսել հուլիսին, դրանում Ամերիկայի առաջնորդի զարմուհին, որն ունի դոկտորական աստիճան կլինիկական հոգեբանության ոլորտում, պնդում է, որ Դոնալդ Թրամփն ընտանիքի բացասական ազդեցության հետեւանքով զրկված է ուրիշ մարդկանց կարեկցելու ունակությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ