Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ զոհվшծ ցուցшրшրի մшհվшն պահի հավանական տեսանյութը հրապարակվել է համացանցում

Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկու մահվան պահի հավանական տեսանյութը հրապարակվել է համացանցում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Հրապարակված կադրերում երևում է, որ տղամարդը ձեռքերը վեր բարձրացրած գնում է դեպի անվտանգության ծառայության աշխատակիցները և նրանց ուղղությամբ ոչինչ չի նետում: Ինչ-որ պահի նա ցած է իջեցնում ձեռքերը և հետո ընկնում է:

Միևնույն ժամանակ, Բելառուսի ՆԳՆ-ը նախկինում հայտարարել էր, որ Տարայկովսկին մահացել է պայթուցիկ նյութից, որը պայթել էր նրա ձեռքերում:

«Հատուկջոկատայինների հետ դիմակայության ժամանակ, որոնք ժամանել էին հրապարակը բացելու համար, ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ: Պայթուցիկը պայթել էր ցուցարարի ձեռքում, վերջինս ստացել էր մահացու վնասվածք»,- ասվում է Բելառուսի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ