Թուրքական սուզանավը հատել է Հունաստանի ջրային սահմանը

Թուրքական սուզանավը հատել է Հունաստանի ջրային սահմանը և մոտեցել է Սունիոն հրվանդանին, որը գտնվում է Աթենքից  70 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն ՝հղում անելով ArmyVoice կայքին:

Կայքի տվյալներով սուզանավը նկատել է հունական ուղղաթիռը :

Նաև հաղորդվում է, որ Կարպատոս կղզու տարածքում նկատվել է ևս մեկ սուզանավ:

Հունաստանի ռազմաօդային ուժերում տագնապ է հայտարարվել: Ուղղաթիռները հետախուզել են Էգեյան ծովի տարածքը:

Հիշեցնենք, Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվել էին օգոստոսի սկզբին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Աթենքը չի պահպանում իրենց համաձայնությունը և չի դադարեցրել օպերացիաները Միջերկրական ծովի արևելյան հատվածում:Նրա խոսքերով՝ Հունաստանը վերսկսել է հորատման աշխատանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ