![]()
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Քովիդ-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվաստումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը՝ I բաղադրիչով, հաջորդը երեք շաբաթ անց` II բաղադրիչով:
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի ներարկման սխեման թույլ է տալիս ձևավորել երկարաժամկետ իմունիտետ՝ մինչև երկու տարի:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը: Ռուսներն այն անվանել են «Սպուտնիկ V»՝ Երկրի առաջին արհեստական արբանյակ «Սպուտնիկի» անունով, որը Խորհրդային Միությունն ուղեծիր էր ուղարկել 1957թ. հոկտեմբերի 4-ին:
![]()