![]()
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացնում է .
Մայիս ամսին հայտնել էի սուբվենցիոն ծրագրի շրջանակում #Աշտարակ համայնքի կոմունալ ծառայությունը նոր տեխնիկայով համալրելու ծրագրային հայտը գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվելու մասին:
Ուրախությամբ ցանկանում եմ հայտնել, որ MAZ մակնիշի աղբատար և բազմաֆունկցիոնալ 2 մեքենաներն արդեն Աշտարակում են:
Տեխնիկայի ձեռքբերմամբ այսուհետ առավել արդյունավետ կկազմակերպվի քաղաքի աղբահանությունը, փողոցների լվացումը, ավլումը և ձյան մաքրումը:
Ծրագրի իրականացման արժեքը 68մլն 900հազար դրամ է, որի 40%-ը (27մլն 560հազար դրամ) ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է, 60%-ը (41մլն 340հազար դրամ)՝ համայնքի ներդրումը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Աշտարակ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
![]()
![]()