Սևանա լճի ափամերձ հատվածը մաքրվում է վագոն-տնակներից

Սևանա լճի ափամերձ հատվածից ապամոնտաժվել և դուրս է բերվել հերթական վագոն֊տնակը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՇՄ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Աշխատանքները շարունակվելու են։ Պարբերաբար կտրամադրենք հավելյալ տեղեկություններ»,- գրել է նա։

Հիշեցնենք օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր , որ Սևանա լճի ափամերձ տարածքի ապօրինի կառույցներն ապամոնտաժվում են գրելով .

«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։

Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ