«Լիդիան Արմենիան» հայտարարում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված շրջանառվող այն լուրերի հետ, թե Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա:

«Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքները (պատճենը` «Լիդիան Արմենիային»):

Արդյունքներն ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես, ըստ հետազոտության արդյունքների`

«Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից.

«Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար.

ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին.

Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ