Նախատեսվում է հիմնանորոգել Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հիմնանորոգել Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ ի պատասխան Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրության:

«Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապահ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը»,- գրել է Մուրադյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ