![]()
Մարինը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա դեկտեմբերից։ Նա ոչ միայն Ֆինլանդիայի, այլև ամբողջ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկոնենի հետ: Զույգը 16 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ։ Ուրախ լուրը հայտնում է Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նախօրեին ՝ օգոստոսի 1-ին, նախարարների կաբինետի ղեկավարի նստավայրում ՝ հարազատների և մտերիմների մասնակցությամբ։
Զույգը երկու տարեկան դուստր ունի։ 35-ամյա Սաննա Մարինը ֆիննական կառավարությունը գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նա Ֆինլանդիայի արդեն երրորդ կին վարչապետն է, փոխարենը՝ ամենաերիտասարդը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև ամբողջ աշխարհում:
Նրա գլխավորած կառավարության նախարարական պորտֆելներից 7-ը զբաղեցնում են տղամարդիկ, 12-ը՝ կանայք. նրանցից չորսի 35 ամյակը դեռ չի լրացել։
![]()