«Ով հայոց մայրեր․․․»․ չընդունված դիմորդների երգը՝ ոստիկանության պատի առաջ


Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց են եւ շարունակում են բողոքի ակցիան:

«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:

Այս պահին դիմորդները հայրենասիրական երգեր են կատարում նախարարության դիմաց: Դիմորդների դիմաց պատ են կազմել ոստիկանները:

Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին:

Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: Նրան այժմ ազատ են արձակվել և շարունակում են բողոքի ակցիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ