Երևանում 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից: Երեխան ընկել է 4-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից:

1-ամյա երեխայի կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ