Մենք ունենք մոտ երկու շաբաթ՝ անհրաժեշտ գումարը հավաքելու համար. Արամայիս Հայրապետյան

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի գրառումը.

«Տարածելն անչափ կարևոր է ❗️

Շատ դժվար է այս գրառումն անել, երբ խոսքը քո ընկերոջ մասին է։ Արթուրը տաղանդավոր կինոռեժիսոր է , ում հետ շատերս կապված ենք ոչ միայն իր աշխատանքներով, այլև անձնական հարաբերություններով։

Այս պահին նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և մեր աջակցության կարիքն ունի։

Արթուր Սահակյանը 32 տարեկան կինոռեժիսոր է, մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմերի հեղինակ։ Նա ամուսնացած է և ունի 4 տարեկան որդի։

Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Նա Հայաստանում անցել է առաջնային բուժում՝ երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Բուժումը տվել է դրական արդյունք, սակայն քիմիաթերապիայից հետո արձանագրվել է վաղ ռեցիդիվ։

Այժմ Արթուրին անհրաժեշտ է բարձր դոզայով քիմիաթերապիա և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստում։ Բուժման արդյունավետությունը բարձրացնելու և ապաքինման շանսերը մեծացնելու համար այն անհրաժեշտ է շարունակել արտերկրում։
Մենք ունենք մոտ երկու շաբաթ՝ անհրաժեշտ գումարը հավաքելու համար։ Անհրաժեշտ է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 116,350,000 ֏)։

Խնդրում ենք օգնել Արթուրին շարունակել բուժումը։ Ցանկացած աջակցություն՝ մեծ թե փոքր, կարող է կարևոր լինել։
Խնդրում ենք նաև տարածել այս գրառումը, որպեսզի այն հասնի հնարավորինս շատ մարդկանց։

Ինչպես կարող եք աջակցել

reArmenia — https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-arturs-life

💳 Ինչպես աջակցել

Հայաստանից՝

Inecobank (AMD): 2050954018451001
Inecobank (USD): 2050954018451020
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240

Ստացող: Artur Sahakyan

Idram ID: 652870028 (Artur Sahakyan)

Արտերկրից՝

PayPal: https://paypal.me/ArtISahakyan (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ «Sending to a friend» տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)

Ռուսաստանից՝

Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)

📄 Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝

https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link

Խնդրում ենք նաև կիսվել այս գրառումով. Ձեր մեկ տարածումը հնարավորություն է՝ հասնելու ավելի շատ մարդկանց և փրկելու մարդկային կյանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ