![]()
«Իրենք շատ բան են ասում, իրենք գլուխը պատին են տալիս: Կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդդիմությանը՝ կապված Սահմանադրության նոր տեքստի հետ։
«Հերիք է, բավ է: Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և ուզում ենք, որ ժողովուրդը որոշի՝ ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքի տերն եմ»,- շեշտել է նա:
Գալյանն ասել է, որ մշակել են նախագիծ, որն ուզում են հանձնել ժողովրդի դատին։
«Կարող է կարդում եք, տեսնում եք, որ շատ լավ նախագիծ է, որը, օրինակ, ավելի շատ հնարավորություն է տալիս ընդիմությանը, ավելի շատ լիազորություն է տալիս Ազգային ժողովին և այդպիսով բալանսավորում է վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու Ազգային ժողովի առջև, Գլխավոր դատախազությանը դարձնում է այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի իրացմամբ և այդպես շարունակ։
Հիմա ընդդիմությունը, չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում»,- ընդգծել է նախարարը:
![]()